Ոստիկանության ծառայողները թմբուկավոր ատրճանակ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության 1-ին վարչությունում ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների հետ իրեցանելով, դեկտեմբերի 5-ին Երևանի Արգիշտի փողոցի շենքերից մեկի հետնամասում հայտնաբերել են թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով։ Ատրճանակն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հանգամանքները պարզվում են։