KLM ավիաընկերությունը հրաժարվել է տեղափոխել արտաքսված հայ երեխաներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

.

KLM ավիաընկերությունը անցած տարի հրաժարվել է համագործակցել իշխանությունների հետ եւ տեղափոխել հայ երեխաներին Նիդեռլանդներից։ Այս մասին ասվում է Արդարադատության եւ անվտանգության տեսչության փաստաթղթերում։

Նշենք, որ Արմինա Համբարձումյանի եւ նրա երեխաների գործը աղմկալի արձագանք էր առաջացրել Նիդեռլանդներում, երեխաների գործին սեւեռուն հետեւում էին ԶԼՄ-ները։ Հովիկի եւ Լիլիի արտաքսումից մեկ օր առաջ KLM տնօրենը զանգահարեց տեղահանման ծառայություն եւ տեղեկացրեց, որ ընկերությունը չի մասնակցի Հայաստան երեխաների տեղափոխմանը, տեղեկացնում է NL Times-ը՝ հղում կատարելով NOS գործակալությանը։ Ընկերությունում հաստատել են, որ իրենք իսկապես հանել են տոմսերը, եւ ավելացրել, որ նման դեպքերում ընկերությունն ընդունում է որոշում՝ կախված կոնկրետ գործի հանգամանքներից։ Ավելի ուշ իշխանությունները ստիպված են եղել ձեռք բերել օտարերկրյա այլ ավիաընկերության տոմսեր։ Արմինա Համբարձումյանը Հայաստան է ուղարկվել 2017-ին, Նիդեռլանդներում ինը տարի գտնվելուց հետո։ Նրա երեխաները, որոնք այն ժամանակ 12 եւ 13 տարեկան էին, մնացել են խնամակալների մոտ։ Հովիկը եւ Լիլին թաքնվելու մի քանի փորձ են կատարել։ Ավելի ուշ արդարադատության նախարար Մարկ Հարբերսը օգտագործել է իր իրավունքը եւ թույլատրել նրանց կեցությունը։ Արմինային նույնպես թույլ են տվել վերադառնալ։