Ամերիկյան Թենեսի նահանգում մահապատժի են ենթարկել կույր բանտարկյալի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

Ամերիկյան Թենեսի նահանգում մահապատժի են ենթարկել կույր բանտարկյալի, որը 1991 թվականին սպանել է իր ընկերուհուն: Նահանգի համար սա առաջին դեպքն էր, հայտնում է Associated Press-ը:

53-ամյա Լի Հոլլը մահապատժի է ենթարկվել Նեշվիլի խիստ ռեժիմի բանտում: