Դուք և Մելիքբեկյանն եք կործանել հայկական ֆուտբոլը․ Սուրեն Բաղդասարյանը՝ ՀՖՖ փոխնախագահին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի մամուլի ասուլիսն ընթացավ բավական թեժ։ «Ֆուտբոլ +» թերթի գլխավոր խմբագիր Սուրեն Բաղդասարյանը հայտարարեց, որ Նիկողոսյանը և ՀՖՖ մյուս նախագահ Արմեն Մելիքբեկյանը «կործանել են հայկական ֆուտբոլը»։ Ի դեպ, Մելիքբեկյանը նաև առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Ըստ Սուրեն Բաղդասարյանի՝ «նա նման բարոյական իրավունք չուներ»։

 Մանրամասները՝ տեսանյութում։