91-ամյա Հովհաննես Չեքիջյանը` դիրիժորական վահանակի մոտ. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

,

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ներկա է դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի 91-ամյակին նվիրված համերգին։ Այս մասին տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից։

«91-ամյա Հովհաննես Չեքիջյանը դիրիժորական վահանակի մոտ: Լեգենդար մարդ, լեգենդար գործունեություն, անզուգական երաժշտություն»,-նշել է նա:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարում են Կառլ Ջենկինսի հանրահայտ «Ադիեմուսը»՝ մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ: