Փրկարարներն ուղղել են Իրանի քաղաքացու վարած և ճանապարհը փակած բեռնատարի կցորդիչը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 6-ին, ժամը 11:12-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մաքսատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 7-րդ կմ-ին վնասվել է «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարի (վարորդ` ԻԻՀ քաղաքացի Մահմեդ Ղ., ծնված 1974 թ.) կամրջակը և վառելիքի բաքը, ինչի հետևանքով կցորդիչը թեքվել է և փակել ճանապարհը, բաքից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք. տուժաներ չկան:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարներն ուղղել են բեռնատարի կցորդիչը, բացել ճանապարհը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: