«Հոկտեմբերի 27»-ը քննողների վրա 2 անգամ քրգործ են հարուցել, նման բան Աֆրիկայում էլ չի եղել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը պնդում է, որ «Հոկտեմբերի 27»-ի մասին չգիտի ավելին, քան այն, ինչ քրեական գործի հատորների մեջ է։ Նա վստահեցնում է՝ ոչ մի գաղտնի փաստաթուղթ կամ ցուցմունք չի պահվել։ Այս մասին նա ասել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ։

«Ամբողջն այդ քրեական գործի նյութերում է։ Եվ այո՛, ես գործի քննության ընթացքի մասին շատ գիտեմ, թե ի՞նչ պայմաններում են գործել քննչական խումբը, զինվորական դատախազությունը։ Ո՞վ չգիտի, որ մեզ վրա երկու քրեական գործ են հարուցել, մեկ անգամ էլ նյութերով քրեական գործի հարուցումը մերժել են։ Իսկ դուք լսե՞լ եք որևէ երկրի մասին, որտեղ նախաքննական մարմինն ահաբեկչական ակտի վերաբերյալ հանցագործության գործով նախաքննություն կատարի և այդ քննիչների վրա քրեական գործեր հարուցվեն։ Այո՛, շատ բան գիտեմ, բայց վարույթը կարճված է, և որևէ խնդիր չկա բարձրաձայնելու»,- եզրափակել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս