Թուրքիայի պատճառով Հունաստանը արտաքսել է Լիբիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

բակո

Թուրքիայի և Լիբիայի միջև Միջերկրական ծովի տարածքում գազի որոնողական և հորատման աշխատանքների շուրջ ձեռք համաձայնությունը պատճառ է հանդիսացել Հունաստանի և Լիբիայի միջև լարվածության աճին։

Հունաստանը երկրից արտաքսել է Լիբիայի դեսպանին, իսկ Կիպրոսը դիմել է Հաագայի Միջազգային դատարան Միջերկրական ծովի արևելյան հատվածում իր իրավունքները պաշտպանելու նպատակով։ Կիպրոսի Հանրապետության նախագահը նշել է, որ իրենց ինքնիշխանությունն ու իրավունքները պաշտպանելու համար  պատրաստվում են օգտագործել բոլոր օրինական ճանապարհները։ Հունաստանի արտգործնախարարութունն էլ հայտնել է, որ 72 ժամ է տալիս Հունաստանում Լիբիայի դեսպան Մոհամադ Յունիս Մենֆիին երկիրը լքելու համար։