Պարոնայք և տիկնայք, նույնիսկ ՀՀԿ-ի ժամանակ նման բան չի եղել. Գևորգ Գորգիսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

.

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ-ից գործուղղված պատվիրակությունների կազմին և նշում, որ 77 պատվիրակությունների կազմում ընդդիմության ներկայացուցիչներ ընդգրկված չեն եղել:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Մեծամասնություն կազմող «Իմ Քայլ» դաշինքն ամենաբարձր մակարդակով խոսում է ժողովրդավարությունից, բայց 2019 թվականի ընթացքում գործուղման մեկնած 77 պատվիրակության կազմում ընդդիմության ներկայացուցիչներ ընդգրկված չեն եղել։

Պարոնայք և տիկնայք, նույնիսկ ՀՀԿ-ի ժամանակ նման բան չի եղել»։

Գրառման մեջ Գորգիսյանը մանրամասնորեն ներկայացրել է թվով 77 գործուղումնրի անդամներին, տվյալ գործուղման ժամանակահատվածը և վայրը: