Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը դատապարտում է խաչքարի դեմ իրականացված վանդալիզմը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

.

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը դատապարտում է հայկական խաչքարի դեմ իրականացված վանդալիզմը: Այս մասին գրառում է տարածել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը՝ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի դեմ իրականացված վանդալիզմի դրսևորումը»,- ասված է գրառման մեջ: