Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

.

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռն այսօր հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում է Քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Դեկտեմբերի 6-ին «NORD WIND» ընկերության A-321 ինքնաթիռը Մոսկվա- Երևան- NWS 377 չվերթն իրականացնելիս հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում»,–ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ հարկադիր վայրէջքի պատճառն ուղևորի վատ ինքնազգացողությունն է եղել։