Մոսկվայում աճուրդի կդնեն կալանավայրից Փարաջանովի գրած նամակները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

/

Դեկտեմբերի 11-ին Մոսկվայում կանցկացվի աճուրդ, որի լոտերից մեկը կլինի Սերգեյ Փարաջանովի հազվագյուտ նամակները, որոնք նա գրել է կալանավայրից։ Այս մասին ասվում է «12 աթոռ» աճուրդային տան հաղորդագրության մեջ:

«Առաջիկա աճուրդի հազվագյուտ լոտերից մեկը՝ Անդրեյ Տարկովսկու կողմից ստորագրված «Հայելի» ֆիլմի սցենարի օրինակն է՝ կոշտ կազմով հատուկ տպաքանակից եւ նշումների համար լրացուցիչ էջերով։ Մեկնարկային գինը՝ 630 000 ռուբլի»,-նշված է հաղորդագրությունում:

Փարաջանովի նամակների մեկնարկային գինը կլինի 320 000 ռուբլի՝ յուրաքանչյուրի համար։ «Դրանք նամակներ են՝ ուղղված քրոջը եւ զարմիկին, ինչպես նաեւ՝ Փարաջանովի նկարներն ու լուսանկարները։ Ռեժիսորը պատիժը կրել է խիստ ռեժիմի ճամբարի ծանրագույն պայմաններում։ 1976թ․ նրա նամակից․ «Մնացել է 810 օր։ Ուժ չկա։ Հավանաբար, սա վերջն է»։