ՀՖՖ վարչական շենքը չի կարող հանդիսանալ որեւէ թեկնածուի նախընտրական շտաբ. Թովմաս Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

.

Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ՀՖՖ Գործկոմի նիստից հետո հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ առաջարկելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանին արձակուրդ վերցնել:

«Ֆուտբոլային հանրության հարգելի ներկայացուցիչներ, այսօր կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին առաջիկա Արտահերթ ժողովի կազմակերպման վերաբերյալ հարցեր։

Բարձրաձայնեցի անհանգստություն այն մասին, որ ՀՖՖ Նախագահի թեկնածություն առաջադրած Արմեն Մելիքբեկյանը դեռեւս շարունակում է ղեկավարել Ֆեդերացիան, ինչը ենթադրում է, որ նրա ենթակայության տակ է նաեւ Արտահերթ ժողովի կազմակերպման գործընթացը։

Ա․ Մելիքբեկյանին առաջարկել եմ երկուշաբթի օրվանից գնալ արձակուրդ, քանի որ ՀՖՖ վարչական շենքը չի կարող հանդիսանալ որեւէ թեկնածուի նախընտրական շտաբ։ Հույս ունեմ՝ Գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը խոհեմ կգտնվի եւ կընդունի առաջարկս»,- ասված է Թովմաս Գրիգորյանի տարածած հայտարարության մեջ: