Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում BMW-ն բախվել է արգելապատնեշին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

վթար

Հայաստանի ԱԻՆ-ում դեկտեմբերի 7-ին՝ ժամը 02:36-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի եւ Շիրակի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գեւորգ Մ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրի արգելապատնեշին. տուժածներ չկան:

Փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը, հոսանքազրկել են ավտոմեքենան եւ կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: