ԱՄՆ ավիաբազայում հրաձգության հետևանքով 4 մարդ է զոհվել․ հեղինակը սաուդցի զինծառայող է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ԱՄՆ

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Պենսակոլա ավիաբազայում հրաձգության հեղինակը Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի զինծառայող է, ով սովորում էր ավիաբազայում։  

Դեկտեմբերի 6-ին Ֆլորիդա նահանգում գտնվող Պենսակոլա ավիաբազայում   Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված հիշատակի արարողություն և 1941-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի Պերլ Հարբոր բազայի ուղղությամբ ճապոնական ավիացիայի հարձակման տարելիցին դպրոցական ջազ անսամբլի համերգից առաջ կրակոցներ են հնչել։

Հրաձգության հետևանքով 4 մարդ է  զոհվել, որոնց, որոնց թվում՝ նաև հրաձգության հեղինակը: 7 մարդ հոսպիտալացվել է: