Հանրայինի եթերով ներողություն եմ խնդրել Անի Սամսոնյանից. Մարությանի խոսնակը՝ «ՔՈ» անդամին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Անի

«Ինչո՞ւ, օրինակ, մեր քաղաքական կոչվող դաշտի դերակատարների, պետական պաշտոնյաների մշակույթում չկա մի պարզ, մարդկային երևույթ՝ սխալի դեպքում ներողություն խնդրելը»։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը: Գրառումը՝ ստորև.

«Այ, էսօր էլ էդ հարցը մասնավորեցնելով՝ փորձենք պատասխանը ստանալ Երեւանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանից։

Հարգելի՛ պարոն Կարապետյան, անկեղծ ասած, ոչ ձեր ճեպազրույցին եմ հետևել, ոչ էլ ավագանու գործունեությունը լաչառության մրցույթի հետ շփոթած էն երիտասարդի գործունեությանը։ Ըստ այդմ, չգիտեմ՝ ե՞րբ դուք լրագրողի հետ զրույցում հայկական ավանդական մուննաթով (որը երկընտրանք չի թողնում մտածելու, թե զրուցակիցներից ով ա ավելի ուշ հասկանում) պնդում էիք, որ Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված որևէ կազմակերպություն «Կամազ»-ի նվիրատվություն չի կատարել, էդ սխալի համար հասցրե՞լ եք ներողություն խնդրել, թե՞ չէ։ Իսկ եթե չէ, ապա՝ ինչո՞ւ: Սա կարևոր հարց ա, որի պատասխանը, հուսամ, լույս կսփռի անհիշելի ժամանակներից դիտարկվող էս երևույթի իրական պատճառների վրա»,-գրել է Սուրեն Սահակյանը:

Մեկնաբանություններում Հակոբ Կարապետյանն արձագանքել է՝ հայտնելով, որ ներողություն արդեն խնդրել է, ապա հավելել. «Հանրայինի եթերով ներողություն եմ խնդրել Անի Սամսոնյանից, որն ասաց, որ իրեն խաբված է զգում։ Թեեւ պնդում եմ, որ չեմ կարող ի պաշտոնե Ալեքսանյանին կապել այդ ընկերության հետ։ Հաղորդումը կարծեմ դեռ եթեր չի գնացել։ Պետրոս Ղազարյանի մոտ բանավեճի էինք։

Ի դեպ, նախկինում եւս հրապարակավ զղջացել եմ սխալի համար։ Իսկ երբ կայք էի խմբագրում, երբեմն սխալ լուր տալուց հետո անպայման հերքում էինք գրում ու ներողամտություն էինք հայցում։ Համաձայն եմ, որ անսխալականության բարդույթը պետք է հաղթահարել»: