Ասում են՝ Ավանի փոխթաղապետը ձեռք է բերել պայմանավորվածություն․ Թեհմինա Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ավան վարչական շրջան, մեր օրեր...

Խուդյակով 188/2-ի հարևանությամբ։

Ապօրինի շինարարությունն այ այսպես է լինում. մայթը զավթել և փակել նույնիսկ հետիոտնային անցումը։ Սա ուղղակիորեն զազրելի է։ Ու՞ր են նայում վարչական շրջանի ղեկավարների աչքերը։

Ասում են՝ փոխթաղապետը ձեռք է բերել պայմանավորվածություն. մենք քեզ շին. թույլտվություն, դու մեզ մի քանի տարի շաուրմայանոց աշխատեցնելու տարածք։

Պահանջում եմ անմիջապես քանդել ապօրինությունը, և ինչպես քաղաքապետն է հաճախ ասում, մայթը վերադարձնել քաղաքացիներին։

Հ.Գ. Վերախմբագրում եմ գրառումս, տեղադրում ևս երկու լուսանկար, որ որևէ մեկը չասի՝ մի գիշերում կամ մի քանի օրում են սարքել, չենք նկատել»