ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին իր թվիթերյան էջում մեկնաբանել է Դաշնային հակամենաշնորհային ծառայության հայտարարությունը, որում Ariel և Persil լվացքի փոշու և Lindt շոկոլադի արտադրողները մեղադրվել են երկակի ունենալու համար։
Ըստ քաղաքական գործչի` ստեղծված իրավիճակը ցույց է տալիս արևմտյան երկրների իրական վերաբերմունքը ռուսների նկատմամբ:
«Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը վերջապես պարզել է, որ Եվրոպայից ցածրորակ ապրանքներ են ներկրվում: Արևմտյան երկրների համար մենք երկրորդ կարգի մարդիկ ենք, որոնց կարող են ամեն տեսակի թափոն առաջարկել։ Ցանկանո՞ւմ են առևտուր անել մեզ հետ, թող բարձրորակ ապրանքներ ներմուծեն: Չե՞ն ցանկանում, մենք ինքներս գլուխ կհանենք»,- գրել է քաղաքական գործիչը: