Եղիսաբեթ 2-րդի թոռների սուրբծննդյան նվերներն ընտրված են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1

Քեմբրիջի դուքսն ու դքսուհին, Քեյթ Միդլթոնը եւ արքայազն Ուիլյամն տարվա գլխավոր տոնին ընտրել են ժառանգների խաղալիքները, հայտնում է Closer-ն։

1

Այսպես, վեցամյա արքայազն Ջորջը զբաղվում է թենիսով եւ այլ մարզաձեւերով։  Նրա համար պատրաստել են նոր ռակետ և սեղանի ֆուտբոլ։ 

Չորս տարեկան արքայադուստր Շարլոտային հետաքրքրում են ձիերը։  Լոթին, ինչպես քնքշորեն անվանում են նրա ծնողները, վաղուց իսկական պոնի է խնդրում։

բակո

Սակայն արքայազն Ուիլյամը կտրականապես դեմ է նման նվերին։ Այդ գնումը որոշել են հետաձգել մինչեւ այն պահը, երբ փոքրիկը մի փոքր կմեծանա։  Մինչ այդ արքայադստեր համար պատրաստել են «ձիավարության դպրոց» խաղալիք հավաքածու, որը ներառում է ձիուկներ, ախոռ-տնակներ եւ այլ իրեր։ Շարլոտան կստանա նաեւ մանկական երաժշտական ավտոմատ կարաոկե։

Քեյթ Միդլթոնը որոշել է իր երեխաներին նվիրել խոհարարական գոգնոցների, գլխարկներ, թավաներ, սեղանի սպասք եւ այլ խոհանոցային պարագաների հավաքածու։ Իսկ Քեմբրիջի ամենակրտսեր դսքի՝ մեկամյա արքայազն Լուիի համար պատրաստված նվերները դեռևս գաղտնի են պահվում։