ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Փարիզում կայանալիք Նորմանդական քառյակի գագաթնաժողովում նախատեսված է նաեւ առանձին հանդիպում անդամ երկրների ղեկավարների հետ, ներառյալ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
«Ուկրաինա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում Զելենսկին հայտարարել է, որ մտավախություն ունի, բանակցությունները կարող են անարդյունք լինել, իսկ ինքը ամենից շատ հենց այդ անարդյունավետությունից է վախենում։