ԱՄՆ-ը վերսկսել է բանակցել «Թալիբան» շարժման հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

բակո

Պաշտոնական Վաշինգտոնն այսօր Կատարում վերսկսել է բանակցություններն արմատական «Թալիբան» շարժման հետ, տեղեկացնում է AFP-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնական աղբյուրին։

«Միացյալ Նահանգներն այսօր միացել է Դոհայում ընթացող բանակցություններին։ Հիմնական ուշադրությունը կենտրոնանալու է բռնության նվազեցման վրա, որը կհանգեցնի ներաֆղանական բանակցությունների եւ հրադադարի»,- տեղեկացրել է աղբյուրը։

Նշենք, որ սեպտեմբերին ԱՄՆ-ը եւ «Թալիբանը» պատրաստվում էին համաձայնագիր ստորագրել, որի համաձայն թալիբներից անվտանգության երաշխքիների դիմաց Վաշինգտոնը պետք է սկսեր դուրս բերել զորքերը։