Անվտանգության ծառայության գնդապետը ծեծել է շտապ օգնության բժիշկներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

.

Մոսկվայի կենտրոնում անվտանգության դաշնային ծառայության գնդապետը ծեծել է բժիշկներին, ովքեր փորձում էին նրան առաջին օգնություն ցույց տալ: Այս մասին տեղեկացնում է lenta.ru:

Աղբյուրի փոխանցմամբ սպան հանգստանում էր բարում, որից որոշ ժամանակ անց հարբած վիճակում դուրս է եկել փողոց, ընկել է գետնին և կոտրել գլուխը:

Ականատեսները շտապ օգնություն են կանչել, որը ուշքի է բերել գնդապետին: Սակայն ուշքի գալուց հետո սպան հարձակվել է բժիշկների վրա: Բժիշկները վախեցել են նրանից և ոստիկանություն կանչել:

Բժիշկների վրա հարձակման փաստով ստուգումներ են անցկացվում: