Ասպիրանտուհուն մասնատած պատմաբան Օլեգ Սոկոլովը գիրք-խոստովանություն է գրում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

բակո

Պատմաբան Օլեգ Սոկոլովը, որը մասնատել էր Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուհուն, սկսել է գիրք-խոստովանություն գրել։ Ինչպես տեղեկացրել են նրա փաստաբանները, արդեն պատրաստ է 53 էջ, տեղեկացնում է 360 հեռուստաալիքը։

«Նա խորապես զղջացել է եւ աշխատում է գիրք-խոստովանության վրա։ Գրվել են առաջին 53 էջերը»,- ասել է Սոկոլովի փաստաբան Ալեքսանդր Պոչուեւը «Պոդյոմ» պարբերականին։

ՍՊՊՀ պատմության 63-ամյա դասախոս Օլեգ Սոկոլովին բռնել են նոյեմբերի 9-ի գիշերը, երբ փորձում էր ջուրը նետել ասպիրանտ Անաստասիա Եշչենկոյի կտրված ձեռքերը։ Տղամարդը անսթափ վիճակում էր, եւ ինքն ընկավ ջուրը, նրան սառցակալած հոսպիտալացրին։ Պարզվեց, որ զոհի ոտքերը նա հասցրել էր գցել Մոյկա, մարմնի մյուս մասերը գտան ոչ հեռվում գտնվող նրա բնակարանում։ Սոկոլովին սպանության մեղադրանք առաջադրվեց։

Այժմ պատմաբանը Մոսկվայի թիվ 2 քննչական մեկուսարանում է։ Մոսկվայի Հանրային դիտորդական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ալեքսեյ Մելնիկովի խոսքով՝ Սոկոլովը մինչեւ տարեվերջ Վ.Պ Սերբսկու անվան կենտրոնում հոգեբուժական քննություն է անցնելու։