Գառնիի բնակիչներից մեկի տանը թմրանյութ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

.

Դեկտեմբերի 5-ին ոստիկանության Գառնիի բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Գառնիի բնակիչներից մեկն իր տանն ապօրինի կերպով թմրանյութ է պահում և օգտագործում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Հարուցված քրեական գործի շրջանակներում դեկտեմբերի 6-ին Գառնիի բնակիչի տանը կատարված խուզարկությամբ նկուղի սառնարանում գտնվող ապակե և պլաստմասե տարաների մեջ հայտնաբերվել է ընդհանուր 410.43 գրամ դեղնականաչավուն չորացված զանգված, ինչն ըստ տանտիրոջ հայտարարության՝ կանեփի չորացված զանգված է, ինքն է իրենց տան այգում ցանել և աճեցրել՝ անձնական օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։ Նախապատրաստվում են նյութեր: