Քչերն են տեղյակ, որ Ա. Սաքունցը հողեր հանձնելու քարոզչության համար ստացել է 221 000 դոլար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Մալյան

«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշել է, որ Արթուր Սաքունցը ստացել է 221 հազար դոլար դրամաշնորհ՝ «հողեր հանձնելու քարոզչության համար»: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Սորոսական Արթուր Սաքունցին բոլորը գիտեն, բայց քչերն են տեղյակ, որ հողեր հանձնելու քարոզչության համար Սորոսի գրասենյակից Սաքունցը հունվարին ստացել է 221 հազար դոլար: Մի հատ բարձրաձայն ասեք, 221 հազար... ու դա դեռ միայն մի գրանտն է:

Հիշեցնեմ, որ Սաքունցին ֆինանսավորող Ջորջ Սորոսը Ալիևի հետ շատ մտերիմ հարաբերությունների մեջ է:

Հա ու մեկ էլ չմոռանաք Սորոսը 221 հազար դոլար է տվել տեսանյութի հերոսին:

Հ.Գ. իմ տեղեկություններով կապույտ մազերով ադրբեջանասեր Ասյա Խաչատրյանը վարձատրվել է Արթուր Սաքունցի կազմակերպությունից»:

.