Նիկո Կովաչը Լոնդոնի «Արսենալը» գլխավորելու ցանկություն ունի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Նիկո Կովաչ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը Լոնդոնի «Արսենալը» գլխավորելու ցանկություն է հայտնել։ Խորվաթ մարզիչ ներկայացուցիչները բանակցել են անգլիական ակումբի ղեկավարության հետ։

48-ամյա մասնագետը դեկտեմբերի 9-ին ներկա կլինի Անգլիայի առաջնության 16-րդ տուրի «Վեստ Հեմ» - «Արսենալ» հանդիպմանը, որպեսզի զրուցի «Արսենալի» ղեկավարների հետ։ Իսպանացի Ունաի Էմերիի պաշտոնանկությունից հետո լոնդոնյան թիմը գլխավորում է Ֆրեդրիկ Յունգբերը, որը Էմերիի օգնականն էր։

Կովաչը «Բավարիայից» հեռացվել է նախորդ ամիս։ Նա ղեկավարությամբ մյունխենյան թիմը դարձել է Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր։