ԵԱՏՄ մեծ շուկա մուտք գործելու համար ՀՀ տնտեսվարողները կունենան ընդհանուր խաղի կանոններ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Աբրահամյան

Ազգային ժողովը քննարկել է «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը խոսքով՝  համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 6-ին Մոսկվայում անդամ երկրների կողմից, որով սահմանվում է ԵԱՏՄ անդամ պետությունների բանկային, ապահովագրական և արժեթղթերի ոլորտների օրենսդրությունների ներդաշնակեցման ուղղություններն ու կարգը՝ հիմնված ֆինանսական շուկայի կարգավորման միջազգային սկզբունքների և ստանդարտների վրա:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվել է, թե  համաձայնագիրը վավերացումն ինչպիսի՞ ներպետական ընթացակարգեր են նախատեսում իրականացնել:

«Ներդաշնակեցման գործընթացը ենթադրվում է մինչև 2025 թվականը: Հիմա անդամ պետությունների կարգավորող և վերահսկող մարմինները՝ ի դեմս ԿԲ-երի, իրականացնում են աշխատանքային հանդիպումներ»,- ասել է ԿԲ ներկայացուցիչը:

Բագրատյանի հարցին, թե այս պահի դրությամբ ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսական շուկաներն ի՞նչ իրավիճակում են զարգացվածության մակարդակով, Հայաստանն ի՞նչ դիրք է զբաղեցնում այդ շուկայում,  հե՞տ էթե առաջ և շուկայի միասնականացման արդյունքում ՀՀ շահելո՞ւ է, թե՞ տուժելու, Աբրահամյանն ասել է․

«Խոսքն այս պահին վերաբերում է նրան, որ մեր տնտեսվարողներն ունենան ընդհանուր խաղի կանոններ՝ մեծ շուկա մուտք գործելու և ծառայություններ մատուցելու: Այս պարագայում ՀՀ օրենսդրությունը ֆինանսական շուկայի կարգավորման առումով հիմնականում հիմնված է միջազգային լավագույն փորձի վրա, այդ պատճառով էլ մինչ այս պահն էլ կարող եմ ասել, որ քիչ փոփոխությունների է ենթարկվում մեր օրենսդրությունը»։