Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Toyota Land Cruiser Prado-ն և Lada Vesta-ն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Հասարակություն

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 31-ամյա Հովհաննես Մ.-ի վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 10 CC 060 համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 42-ամյա Արմեն Մ.-ի վարած Lada Vesta մակնիշի 35 VT 684 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդներից Հովհաննես Մ.-ի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 55-ամյա Գոհար Կ.-ն, 25-ամյա Հասմիկ Մ.-ն տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ վարորդ Արմեն Մ.-ն՝ «Աբովյան» բժշկական կենտրոն:

Ժամեր անց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է դիմել նաև վարորդ Հովհաննես Մ.-ն: