ՀՀ-ում դատարանների արգելափակման հետ կապված վիճակը Վրաստանի փոխվարչապետին հիշեցրել է 2013-ը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

փոխվարչապետ

Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանրապետությունում դատարանների մուտքերն արգելափակելու կոչի մասին հարցին, ասել է, որ իրավիճակն իրեն հիշեցնում է 2013 թվականը, երբ քննադատեց դատավորներին, որոնք հակառակվում էին բարեփոխումներին։

«2013-ին ասվածը ես կկրկնեի նաև այսօր»,- նշել է Ռուստամ Բադասյանը։

2019 թվականի մայիսի 19-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց իր կողմնակիցներին փակել դատարանների մուտքերը։ Մայիսի 20-ին Փաշինյանը կոչ արեց վերականգնել դատարանների նորմալ գործունեությունը։