Բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Հասարակություն

Դեկտեմբերի 9-ին, ժամը 08:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ջերմուկ-Երևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Scania» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լևոն Մ.) սահել է ճանապարհի երթևեկելի հատվածում՝ դարձնելով այն միակողմանի փակ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: