ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը կթողնի «StarHit» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը։
Ըստ Մալախովի՝ ամսագիրն իր կարիերայում կարևոր ուղենիշ է դարձել, սակայն վերջին ժամակներս չափազանց շատ ուժ ու ժամանակ է խլել։ Իր հրաժեշտի խոսքում շոումենը հիշել է՝ ինչպես է իր «երեխային» տեսել ճանապարհի սկզբում։
«12 տարի առաջ թողարկվեց մեր ամսագրի առաջին համարը «Զեֆիր» ենթադրյալ անվամբ՝ որպես ինչ-որ եթերային, թեթև և բոլորին ծանոթ մի բան (հետագայում մենք, իհարկե, որոշեցինք, որ StarHit ավելի վառ է հնչում)։ «StarHit» ապրանքանիշը մեծացել է, Մոսկվայում համանուն սրճարան է բացվել, մենք ունեցանք մեր կայքը, որը շուտով բավական հայտնի դարձավ»,- հայտնել է Անդրեյը։
«Իմ հնարավորությունները սպառված են»,- ասել է Անդրեյ Մալախովը։