ՀԱՊԿ ԶՈՒ ԳՇ պետերը դեկտեմբերի 13-ին կքննարկեն ռազմական համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարների համատեղ նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 13-ին Սանկտ Պետերբուրգում: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի մամուլի ծառայությունը:

ՀԱՊԿ երկրների ռազմական համագործակցության զարգացման հարցերով Ռազմական կոմիտեի 15-րդ նիստին մասնակցելու են ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը, Ղրղզստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը և ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետը:

«ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի նախագահությամբ նիստին քննարկվելու են ռազմական ոլորտում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունները, որոնք Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է կազմակերպությունում 2020 թվականին նախագահության շրջանում, ևՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերները և սպառնալիքները»,- հստակեցրել են մամուլի ծառայությունից:

Բացի այդ, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը զեկուցել է «Մարտական եղբայրություն-2019» օպերատիվ-ռազմավարական համատեղ զորավարժությունների հիմնական արդյունքների մասին: