Ռուսաստանը 4 տարով զրկվել է միջազգային և Օլիմպիական խաղերին մասնակցությունից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Օլիմպիական խաղեր

Հակադոպինգային միջազգային կազմակերպությունը` WADA-ն, Ռուսաստանին 4 տարով զրկել է միջազգային մրցաշարի, Օլիմպիական խաղերի մասնակցելու իրավունքից:

Շվեյցարիայում Լոզանում ընթացող կոմիտեի նիստին Ռուսաստանին զրկելու որոշումն ընդունվել է միաձայն: Ռուս մարզիկներն իրավունք չեն ունենա Ռուսաստանի դրոշի ներքո հանդես գալ, ինչպես նաև աշխարհի առաջնություններ հյուրընկալելու իրավունքից:

Նման որոշման հիմք են հանդիսացել Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայում հայտնաբերված խարդախությունները, որոնցով փորձ է արվել կոծկել ռուսաստանցի մարզիկների դոպինգ թեստերի դրական արդյունքները (2012-2015 թվականների):