Dictionary.com ինտերնետ-բառարանն ընտրել է տարվա բառը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

էքզիստենցիալ

Ամերիկյան Dictionary.com ինտերնետ-բառարանը տարվա բառ է ճանաչել «էկզիստենցիալական» ածականը:

Բառարանն ստեղծողների կարծիքով՝ տերմինն առանձնանում է «2019 թվականին բանավեճերի մեծ մասում»: Dictionary.com-ն այդպիսիք է համարում կլիմայի փոփոխությունը, հրազենի կիրառմամբ բռնությունը, ժողովրդավարական ինստիտուտների վիճակը: Այլ հարցերի թվում, որոնց քննարկման ժամանակ հաճախակի է հնչել «էկզիստենցիալական» ածականը, առցանց-բառարանն առանձնացնում Է Հոնկոնգի բողոքները, Brexit-ը, Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը:

«Էկզիստենցիալական» բառը գործածվել է այն սյուժեների շուրջ զրույցներում, որոնք 2019 թվականը բնորոշել են բոլոր բնագավառներում եւ ամբողջ աշխարհում (…) Այն արտացոլում է հանուն մեր մոլորակի, մեր մերձավորների, մեր կենսակերպի գոյատեւման պայքարն ուղղակի եւ փոխաբերական իմաստով:

«Էկզիստենցիալական» բառը մեզ ստիպում է կարևոր հարցեր տալ այն մասին, թե ովքեր ենք մենք, որն է մեր նպատակը զանազան մարտահրավերների դեմ-հանդիման, ինչպես նաեւ մեզ հիշեցնում է, որ մենք կարող ենք ընտրություն կատարել մեր ապրելակերպի եւ այն բանի միջեւ, թե ինչպես ենք պատասխանում այդ հարցերին»,-  Dictionary.com կայքում հրապարակված զեկույցում։

Տեսանյութեր

Live

Լրահոս