Վրացական իշխանությունը դեմ է Վրաստանում ռուսաց լեզվի կենտրոնի բացմանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

«Վրաստանի համար ներկայում անընդունելի Է իր տարածքում Ռուսաստանի շահերին ծառայող որեւիցե կենտրոնի բացումը», - լրագրողներին հայտարարել Է խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն, տեղեկացնում Է  «Ինտերֆաքս»-ը:

Վրաստանի խորհրդարանի խոսնակն այսպես է արձագանքել Թբիլիսիում ռուսաց լեզվի եւ մշակույթի կենտրոն բացելու Մոսկվայի մտադրությանը, ինչի մասին  Պրահայում հայտարարել էր ռուսաստանցի սենատոր Գրիգորի Կարասինը:

«Քանի դեռ չի ավարտվել օկուպացումը, եւ ռուսական զորքերը չեն լքել Վրաստանի տարածքը, մեր շահերի հաշվին ոչ մի փոխզիջում չի լինի»,-ասել Է վրացի պաշտոնյան:

Իր հերթին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, մեկնաբանելով Թբիլիսիում ռուսական կենտրոնի բացման մտադրությունը, հայտարարել Է, որ քանի դեռ Վրաստանում շարունակվում Է օկուպացումը, այդ մասին խոսելը վաղաժամ Է։ «Ամեն ինչ իր ժամանակն ունի»,-ասել Է Զուրաբիշվիլին: