Լոս Անջելեսում ՀՀ նախկին հյուպատոսը բարձր պաշտոն է ստացել ԱՄՆ-ում

ԵՐԵՒԱՆ, 9  ԴԵԿՏԵՄԲԵՐ, 24News

Էդուարդ Թառանյան

Լոս Անջելեսում Հայաստանի նախկին հյուպատոս և գլխավոր հյուպատոսի նախկին պաշտոնակատար Էդուարդ Թառանյանը, ով 2001 թ.-ից աշխատանքային գործունեություն է ծավալում Լոս Անջելես Կոմսության Հանրային ծառայությունների դեպարտամենտում, նշանակվել է Մարդկային ռեսուրսների ադմինիստրատորIII պաշտոնում և 2019 թ.-ի դեկտեմբերի 16-ից,կզբաղեցնի  Լոս Անջելես Կոմսության Արևելյան վարչաշրջանի և Սանտա Կլարիտա քաղաքի  տարածաշրջանային տնօրեի պաշտոնը:

Էդուարդ Թառանյանն իր աշխատանքային գուրծունեությունը սկսել է 2001-ին, որպես երկրորդ կարգի իրավասու աշխատող: 2005 թ.-ին առաջադրվել է  իբրև իրավասության վերահսկիչ և ծառայություն է իրանացրել Դեպարտամենտի ենթակայության տակ գտնվող մի շարք գրասենյակներում: 

2013-ին նա առաջադրվել է առաջին կարգի Մարդկային ռեսուրսների ադմինիստրատորի  պաշտոնում և նշանակվել է ՝ որպես շրջանի տնօրենի տեղակալի: 

2018 թվականի ապրիլին Թառանյանը տեղափոխվել է Արևելյան Վալլի շրջան ՝ որպես շրջանի տնօրենի տեղակալ։ 

Պետական ծառայության 18 տարիների ընթացքում Էդուարդ Թառանյանն արժանացել է բազմաթիվ ծառայողական պարգևների և գովասանագրերի։