Մութ սենյակում չպետք է կատուներ փնտրել. Ավետիսյանը՝ ԼՂ հարցի անցանկալի զարգացումների մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը հորդորում է՝ Արցախյան բանակցությունների հարցում մութ սենյակում կատուներ չստեղծել:

24News-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ Ադրբեջանի նախագահի տիկնոջը՝ Մեհրիբան Ալիևային ուղղված հրավերին, այն է՝ Ստեփանակերտում մուղամ լսել, նորմալ է վերաբերվում: 

«Ուղղակի տիկին Հակոբյանի ասածն ամբողջությամբ պետք է մեջբերել, այն է՝ եթե տիկին Ալիևան մտածում է, թե պատերազմի գնով կարող են Արցախում մուղամ լսել, ապա դա երբեք չի լինի»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։