«Իմ քայլի» հետ արժեհամակարգային տարբերություններ կան, նախագծերի 90% մերժվում է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար անհրաժեշտ, բայց դեռևս բավարար պայմաններ չեն կոռուպցիայի նվազ ծավալները, կամ տնտեսական ազատությունները։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը։

«Մենք դեռևս նախագծի քննարկման առաջին փուլում շատ հստակ նշեցինք, որ սա հեղափոխական բյուջե չէ ու բերեցինք մեր հիմնավորումները»,-նշում է ԲՀԿ-ական պատգամավորը։

Մելքումյանի պնդմամբ, «Իմ քայլի» հետ արժեհամակարգային տարբերություններ կան, ինչի վառ վկայությունը կառավարության և ԱԺ իշխող մեծամասնության կողմից իրենց օրենսդրական նախաձեռնությունների 90%-ի մերժումն է, որն ըստ պատգամավորի, դրված է արդյունաբերական հիմքերի վրա։

Բանախոսն անդրադարձել է նաև Փաշինյան-Ծառուկյան հարաբերություններին, ինչպես նաև ներքաղաքական օրակարգում առկա մի շարք կնճռոտ հարցերին։

Մանրամասները՝ տեսանյութում։