Մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդին ոստիկանները բերման են ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Thumbnail

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 07։00-ին, Բագրատունյաց փողոցում մահվան ելքով վրաերթի ենթարկած 48-ամյա վարորդը բերման է ենթարկվել։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ երեւանցի 48-ամյա տղամարդը Եղվարդի խճուղում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նա հայտնել է, որ Բագրատունյաց փողոցում ինքն է իր վարած «Գազել» մակնիշի ավտոմեքենայով քաղաքացուն վրաերթի ենթարկել։ Նախապատրաստված նյութերը փոխանցվել են նախաքննությունն իրականացնող մարմնին։ Քննությունը շարունակվում է։