Ուայթ Այլենդ կղզում հրաբուխ է ժայթքել. 5 մարդ զոհվել է, 8-ը կորել են, 31-ը՝ հոսպիտալացվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

 

հրաբուխ

«New Zealand Herald»-ը տեղեկացնում է, որ Նոր Զելանդիայի Ուայթ Այլենդ կղզում հրաբխի ժայքման հետևանքով նվազագույնը 5 մարդ է զոհվել, 8-ը կորել են, 31-ը՝ հոսպիտալացվել: Հրաբխի ժայթքման պահին կղզում 47 մարդ է եղել: Հոսպիտալացվածներից մի քանիսի մարմինն 90 տոկոսով այրվել է, և հավանականությունը, որ նրանք կենդանի կմնան, քիչ է:

Լորա Կլարկը՝ Նոր Զելանդիայում Մեծ Բրիտանիայի գերագույն հանձնակատարը, թվիթերյան էջում գրել է, որ տուժածներից 2 բրիտանուհիներ են: Լորա Կլարկը հայտնել է, որ աշխատակիցներ է ուղարկել զոհերի ընտանիք՝ առաջարկելու իրենց օգնությունը:

Ստորև ներկայացված լուսանկարում հրաբխային գոտում աշխատած և վնասված ուղղաթիռի լուսանկարն է: 

1