ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Ռուսաստանը համաձայնություն է տվել ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար նախատեսված վարկի երկարացման ժամկետների մասով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը:
«Այս տարվա ընթացքում քննարկվում էր վարկի երկարացման խնդիրը, ունենք փոխհամաձայնություն և ՌԴ ֆինանսների նախարարի կողմից արդեն իսկ երկարացման համաձայնություն ստացվել է», - նշել է նախարարը:
Գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ հարցը նախատեսվում է քննարկել կառավարության առաջիկա նիստում։
«Իրավական գործողություններ են մնացել, որ պիտի կատարվեն երկու կողմերից: Աշխատանքները ծանր են և, հաշվի առնելով օբյեկտի ու անվտանգության խնդիրների կարևորությունը, շտապողականությունը կարող է վնասել աշխատանքին: Այդ պատճառով էլ անհրաժետություն է որոշ աշխատանքների ժամկետի երկարաձգում, այդ պատճառով մինչև 2020 թվականը վարկի երկարացում է նախատեսվում, որը թույլ կտա հասցնել 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատաքները հասցնել ավարտին»,- ասել է Պապիկյանը։