Մեսսին 8 տարվա մեջ առաջին անգամ հայտավորված չէ ՉԼ խաղի հայտացուցակում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Մեսսի

Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսին վերջին 8 տարվա մեջ առաջին անգամ չի ընդգրկվել թիմի` Չեմպիոնների լիգայի խաղի հայտացուցակում։

Վերջին անգամ Մեսսին հայտացուցակից բացակայել էր 2011 թվականի դեկտեմբերի 6-ին, երբ «Բարսելոնան» տնային խաղում 4:0 հաշվով հաղթեց ԲԱՏԷ-ին:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում կատալոնացիները կխաղան «Ինտերի» հարկի տակ։

ԶԼՄ-ները կարծում են,  որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն չի ցանկանում վտանգել Մեսսիի առողջությունը Իսպանիայի առաջնության հերթական տուրի` «Ռեալի» հետ խաղից առաջ:

Հիշեցնենք` «Բարսելոնան» 11 միավոր է վաստակել ՉԼ-ի 5 խաղում ու F խմբի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականնում է: «Ինտերը» 7 միավորով 2-րդ տեղում է: