Կյանքից հեռացել Է առաջատար գիտնական Ռաֆայել Հարությունյանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

Կյանքից հեռացել Է Ռաֆայել Հարությունյանը՝ Ռուսաստանի եւ աշխարհի առաջատար գիտնականներից մեկը, միջուկային եւ ռադիացիոն անվտանգության բնագավառի մասնագետ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ատոմային Էներգետիկայի անվտանգ զարգացման խնդիրների ինստիտուտի ՌԳԱ-ի ԱԷԱԶԽԻ-ի ներկայացուցիչը, որտեղ աշխատում Էր հետազոտողը:

«Խորը վշտով հայտնում ենք, որ դեկտեմբերի 9-ին երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել Է առաջատար գիտնական Ռաֆայել Հարությունյանը: Հրաժեշտի ժամանակի ու վայրի մասին կհաղորդվի լրացուցիչ»,- ասել Է ՌԳԱ-ի ԱԷԱԶԽԻ-ի ներկայացուցիչը:

Ռաֆայել Հարությունյանը 1978 թվականին ավարտել Է Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետհամալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, դոկտորական դիսերտացիա Է պաշտպանել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բնագավառում: 1985 թվականին իր գիտական աշխատության համար Լենինյան կոմերիտմիության մրցանակ Է ստացել գիտության ու տեխնիկայի բնագավառում:

2014 թվականին գիտության ու տեխնիկայի բնագավառում Ռուսաստանի Դաշնության կառավարության մրցանակի դափնեկիր Է դարձել Ռուսաստանի բնակչության եւ տարածքների ռադիացիոն անվտանգության ապահովման մեթոդների ու տեխնոլոգիաների մշակման ու ներդրման համար: Ռաֆայել Հարությունյանը Ռուսաստանի առաջատար մասնագետներից մեկն Էր ատոմակայաններում, այդ թվում՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ում ծանր վթարների ուսումնասիրման բնագավառում: Գիտնականը հրապարակել Է 170-ից ավելի գիտական աշխատություններ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս