Նազիկ Ամիրյանի պաշտպանի միջնորդությունը դատարանը մերժեց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց ամբաստանյալ Նազիկ Ամիրյանի պաշտպանի՝ իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը՝ անհիմ լինելու պատճառաբանությամբ: Նշենք, որ Նազիկ Ամիրյանի գործն անջատվել է Մանվել Գրիգորյանի գործից և քննվում է առանձին:

Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝  Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։