114-րդ դպրոցի դեպքը բացահայտվեց․ դասարանցիների վեճը հանգուցալուծվել էր դանակահարությամբ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

դանակ

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13։15-ի սահմանում, ոստիկանության Կենտրոնական բաժնում «Արամյանց» բժշկական կենտրոնից ահազանգ է հնչել, որ «կրծոսկրի և աջ ազդրի հարթ եզրերով վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 16-ամյա մի երիտասարդ։

Րոպեներ անց նա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից ևս հնչել է նույնաբովանդակ ահազանգ։ Արագ արձագանքած ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել 114-րդ դպրոցում։ 11-րդ դասարանցիների միջև անհիմն ծագած վեճը հանգուցալուծվել է մասնակիցներից մեկի դանակահարությամբ։

Հանցագործության գործիքն ու կասկածյալը հայտնաբերվել են։

Դեպքի փաստով նախապատրաստվում են նյութեր։ 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս