Վարչապետը ցավակցել է Վաղարշակ Հարությունյանին եղբոր մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

բակո

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին նրա եղբոր՝ միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառի առաջատար գիտնական Ռաֆայել Հարությունյանի մահվան կապակցությամբ: Հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի պաշտոնական կայքը։

Նամակում ասված է.

«Հարգելի պարոն Հարությունյան,

խորը ցավով տեղեկացա Ձեր եղբոր՝ Ռաֆայել Հարությունյանի անժամանակ մահվան մասին: Կիսում եմ Ձեր վիշտը և իմ ցավակցությունը հայտնում Ձեզ, Ձեր ընտանիքին, հարազատներին և Ռաֆայել Հարությունյանի բոլոր մտերիմներին»: