Թուրքիայում ուղիղ եթերի ժամանակ հարձակվել են լրագրողի վրա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Թուրքիայի Քոնյա նահանգում երկհարկանի տան փլուզման հետևանքով 3 մարդ է մահացել:

Թուրքական «DHA» լրատվական գործակալության թղթակից Հասան Դյոնմեզը ուղիղ եթերով փորձել է ներկայացնել դեպքի մանարամասները, սակայն թաղամասի մի խումբ բնակիչներ հարձակվել են նրա վրա, հայոյել և ապտակել:

Թաղամասի բնակիչներից մեկը, ձեռքը պարզելով լրագրողին,որը կանգնած է եղել փլուզված տան առջև, ասել է.«Ի՞նչ ես անում այ ախպեր», որից հետո նրան են միացել ևս մի քանիսն ու ֆիզիկական բռնություն գործադրել լրագրողի վրա:

Լրագրողի վրա հարձակումը տեղի է ունեցել ուղիղ եթերի ժամանակ: