Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքում. մեքենայի հարվածից հետիոտնը մոտ 10 մետր շպրտվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

վթար

Դեկտեմբերի 10-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմանում Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ «Բալի» հյուրանոցառեստորանային համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել 40-45 տարեկան կին հետիոտնի: Վրաերթի ենթարկվածը, որը մոտ 10 մետր շպրտվել է, տեղում մահացել է: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքի փաստով ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Վարորդը, որը դեպքի վարից փախուստի չի դիմել, ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժին:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը: Վարորդը Երևանի բնակիչ, 30-ամյա Տիգրան Վարդանյանն է եղել: