Ձմեռ պապի, Ձյունանուշի արտոնագրման ստուգատես՝ քաղաքապետարանի կողմից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

Երեւանի քաղաքապետարանը հայտարարություն է հրապարակել՝ դիմելով նրանց, ովքեր նպատակ ունեն աշխատել Ձմեռ պապի, Ձյունանուշի եւ այլ կերպարներում:

«Ամանորի և սուրբծննդյան տոնակատարություններին ընդառաջ Երեւանի քաղաքապետարանը հայտարարում է թեմատիկ կերպարների (Ձմեռ պապ, Ձյունանուշ, հեքիաթի հերոս, մուլտհերոս եւ այլն) կողմից ծառայությունների մատուցման արտոնագրման ստուգատես»,- ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ:

Նշվում է նաեւ, որ ստուգատեսը կկայանա Երեւանի քաղաքապետարանում ս.թ. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-17:00-ն: Տեղեկությունների և մասնակցության համար առաջարկվում է զանգահարել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչություն՝ 011-514-197 կամ 011-514-214 հեռախոսահամարներով: