Յուրի Լուժկովը համարձակ քաղաքական գործիչ էր․ Պուտինը ցավակցել է Լուժկովի հարազատներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Լուժկով

ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովի հարազատներին, Լուժկովին անվանելով վառ ու համարձակ քաղաքական գործիչ։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։  

«Յուրի Միխայլովիչ Լուժկովը վառ անհատականություն էր, էներգիայով ու տղանդավոր ղեկավար, անկեղծ և կենսուրախ մարդ»,- ասել է Պուտինը։

Մոսկվայի քաղաքապետի մամուլի քարտուղար Գյուլնարա Պենկովան հայտնել է, որ Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը կհուղարկավորվի Նովոդևիչի գերեզմանատանը։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանով ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ Լուժկովի թաղումը կազմակերպելու համար: